Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ստորագրվի
06.09.2016 | 09:43

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «ԼՂՀ կարգավորման գործընթացը՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով ասուլիսում ասաց, թե չի կարծում, որ մինչև տարեվերջ ԼՂ հիմնահարցի շուրջ առաջընթաց կլինի։

«Ադրբեջանը կշարունակի իր ոչ կառուցողական մոտեցումները և մինչև տարեվերջ ինչ-որ չափով զինադադարի խախտումները կարող են շատանալ և դա թույլ կտա ենթադրել, որ հարցի լուծման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանը կշարունակի ապակառուցողական քաղաքականությունը, քանի որ չի ուզում ընդունել ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը։ Ըստ Կիրո Մանոյանի՝ չնայած միջնորդ երկրների ջանքերին, բանակցությունները վերսկսելու հնարավորություն էլ չկա և զինադադարի ռեժիմի ամրապնդմամբ փորձում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կարող է հարցի կարգավորման հիմք հանդիսանալ: ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ հարցի կարգավորման շուրջ նորություն չկա և հիմնական արծարծվող փաթեթը նույնն է՝ ինչպես ստացել էր «Մադրիդյան», «Կազանյան», հիմա էլ «Լավրովյան» անվանումը: «Հիմնականում բոլորն էլ նույնն են, առաջարկվում է Ղարաբաղի ինչ-որ կարգավիճակ, տարածքներ վերադարձնելու դիմաց»,- ասաց նա և նշեց, որ ՀՅԴ-ի համոզմամբ տրամաբանական չէ տարածքներ հանձնելը՝ անհասկանալի կարգավիճակի դիմաց: Ըստ Կիրո Մանոյանի՝ ի վերջո պետք է ստորագրվի ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը, որը տարվա սկզբին ԱԳՆ-ին հանձնարարվեց պատրաստել։ «Կարծում եմ, որ հիմա այդ պահն է ստորագրելու, որը կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացներին: Իհարկե, պատրանք չունենք, բայց այդ դեպքում ճիշտ կհասկանան ՀՀ-ին և այն մոտեցումը, որ ԼՂՀ ճանաչումը պատերազմ է ենթադրում՝ խեղաթյուրված է, որովհետև այնպես չէ, որ ՀՀ-ն չի ճանաչել և այնպես էլ չէ, որ ամբողջությամբ է ճանաչվել»,- ասաց նա:


Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Թուրքիա-ՌԴ մերձեցմանը և նշեց, որ հայկական կողմի համար պետք է անակնկալ չլինի, ՌԴ-ն շարունակական ճիգեր է գործադրել Թուրքիային սիրաշահելու և հնարավորինս Արևմուտքից «պոկելու» համար:

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ

"addthis_button_twitter">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Անազատության հակառակ կողմը
Անազատության հակառակ կողմը